«Լիվերպուլը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նորվիչի» դարպասը Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում: «Մերսիսայդցիների» կազմում 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը, որը դարձավ «Լիվերպուլի» առաջին ֆուտբոլիստը, որ 5 տարի անընդմեջ գոլի հեղինակ է դառնում Պրեմիեր լիգայի առաջին տուրում:
«Լիվերպուլի» կազմում մյուս երկու գոլերը խփեցին Դիեգո Ժոտան և Ռոբերտո Ֆիրմինոն:

