«Լիվերպուլն» Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Էնֆիլդում» 5-2 հաշվով հաղթեց «Նորվիչին»:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այս հաղթանակի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի «Ուոթֆորդ» - «Սաութհեմփթոն» զույգի հաղթողի հետ: Այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով, պատասխան խաղը կկայանա փետրվարի 6-ին Սաութհեմփթոնում:
Խաղից առաջ «Էնֆիլդում» հավաքված երկրպագուները կատարեցին (տեսանյութ) You'll Never Walk Alone երգը՝ ի պատիվ Յուրգեն Կլոպի, որն օրեր առաջ հայտարարել է ամռանը «Լիվերպուլից» հեռանալու մասին:
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Լիվերպուլ» - «Նորվիչ»՝ 5-2
Կյորտիս Ջոնս, 16, Դարվին Նունյես, 28, Դիոգու Ժոտա, 53, Վիրջիլ վան Դեյք, 63, Ռայան Գրավենբերխ, 90+5 - Բենժամին Գիբսոն, 22, Բորխա Սայնս, 69