Logo

«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթեց և ժամանակավորապես ամրապնդվեց առաջին տեղում

18:32 / 17.02.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում հյուրընկալվեց «Բրենթֆորդին» և հաղթանակի հասավ 4-1 հաշվով:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան արգենտինացի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը, հարձակվողներ, ուրուգվայցի Դարվին Նունյեսը, եգիպտոսցի Մոհամեդ Սալահն ու հոլանդացի Կոդի Գակպոն:

«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 57 միավորով մնաց առաջին տեղում, 5 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը երկու խաղ պակաս է անցկացրել: «Բրենթֆորդը» 24 խաղից հետո 25 միավորով 14-րդն է:

Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 1-4 (տեսանյութ)

Իվան Թոնի, 75 - Դարվին Նունյես, 35, Ալեքսիս Մաքալիստեր, 55, Մոհամեդ Սալահ, 68, Կոդի Գակպո, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ