«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բորնմութի» դարպասը:
Դուբլով աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, իսկ դուբլով ու գոլային փոխանցումով՝ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան:
Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 48-ի և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Բորնմութը» 25 միավորով 12-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Բորնմութ» - «Լիվերպուլ»՝ 0-4
Դարվին Նունյես, 49, 90+3, Դիոգու Ժոտա, 71, 80