Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց «Ասթոն Վիլային» և հաղթեց 3-0 հաշվով:
Մերսիսայդյան ակումբի կազմում գոլերի հաշիվը բացեց հունգարացի նորեկ Դոմինիկ Սոբոսլային, մեկ գոլով աչքի ընկավ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը, իսկ Դարվին Նունյեսի հարվածից հետո ինքնագոլ գրանցեց «Ասթոն Վիլայի» լեհ պաշտպան Մեթի Քեշը:
Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 10-ի, որով երրորդն է աղյուսակում, «Ասթոն Վիլան» 6 միավորով 11-րդն է:
Առջևում հավաքականների խաղերով պայմանավորված միջազգային դադարն է, որից հետո՝ սեպտեմբերի 16-ին, «Լիվերպուլը» հյուր կգնա «Վուլվերհեմփթոնին», իսկ «Ասթոն Վիլան» նույն օրը «Վիլա Պարկում» կընդունի «Քրիստալ Փելասին»:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ասթոն Վիլա»՝ 3-0 (տեսանյութ)
Դոմինիկ Սոբոսլայի, 3, Մեթի Քեշ (ինքնագոլ), 22, Մոհամեդ Սալահ, 55