Logo

«Լիվերպուլը» կբողոքարկի Կյորտիս Ջոնսի որակազրկումը

20:21 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը բողոքարկելու է թիմի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի որակազրկումը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

22-ամյա անգլիացի ֆուտբոլիստը «Տոտենհեմի» հետ խաղի 26-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից Իվ Բիսումայի հետ պայքարում կանոնները խախտելու համար:

Եթե «Լիվերպուլի» բողոքարկումը մերժվի, ապա Ջոնսը ստիպված կլինի բաց թողնել «Բրայթոնի», «Էվերթոնի» և «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ առաջիկա հանդիպումները:

ՀԻշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում 9 ֆուտբոլիստով 1:2 հաշվով պարտվել էր «Տոտենհեմին», իսկ հանդիպման մրցավարները սխալմամբ չէին արձանագրել մերսիսայդցիների խփած գոլը:

34-րդ րոպեին Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո կոլումբացի վինգեր Լուիս Դիասը գրավել էր տանտերերի դարպասը, սակայն գոլը չեղարկվել էր խաղից դուրս վիճակի պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա