Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։ Արնե Սլոթի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը։
Մերսիսայդյան ակումբը 18 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Քրիսթալ Փելասը» 3 միավորով 18-րդ տեղում է։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 7-րդ տուր
«Քրիսթալ Փելաս» - «Լիվերպուլ»` 0-1
Դիոգու Ժոտա, 9