«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ հաստատելով անգլիացի եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի վնասվածքը:
«Այսօր Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բուժզննման է ենթարկվել, ինչից հետո հայտնաբերվել է ձախ ծնկի կապանի պատռվածք: Ֆուտբոլիստը մի քանի շաբաթ բաց կթողնի», - ասված է հայտարարությունում:
25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի 3-րդ փուլի՝ «Արսենալի» հետ մրցավեճում: Անգլիացին այս մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, դարձել 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:


