Logo

«Լիվերպուլը» հաղթեց մերսիսայդյան դերբիում (տեսանյութ)

01:53 / 14.02.2023Վիդեո
Լիվերպուլ-Էվերթոն

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում կայացած մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլն» ընդունեց «Էվերթոնին» ու հաղթեց 2-0 հաշվով: 

36-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը: 

 49-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց «Լիվերպուլի» նորեկ, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն, որն առաջին գոլը խփեց Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում:

21 խաղից հետո «Լիվերպուլը» 32 միավորով 9-րդն է, «Էվերթոնն» անցկացրել է 22 հանդիպում և 18 միավորով վտանգավոր գոտում է՝ 18-րդ տեղ:

Անգլիայի առաջնություն,  23-րդ տուր

«Լիվերպուլ» - «Էվերթոն»՝ 2-0

Մոհամեդ Սալահ, 36, Կոդի Գակպո, 49

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ