Logo

«Լիվերպուլը» հաղթեց մերսիսայդյան դերբիում

18:12 / 21.10.2023Ֆուտբոլ
Լիվերպուլ-Էվերթոն

Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» 2-0 հաշվով պարտության մատնեց «Էվերթոնին»:

Դուբլի հեղինակ դարձավ 31-ամյա եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը: «Էվերթոնը» 37-րդ րոպեից խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Էշլի Յանգը:

«Կարմիրները» Յուրգեն Կլոպի գլխավորությամբ չեն պարտվում 5-րդ անընդմեջ մերսիսայդյան դերբիում՝ 4 հաղթանակ և 1 ոչ-ոքի:

«Լիվերպուլը» 20 միավորով հավասարվեց առաջատարներ «Տոտենհեմին» և «Արսենալին», սակայն լոնդոնյան թիմերը 1 խաղ քիչ են անցկացրել: «Էվերթոնը» 7 միավորով 16-րդն է:

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լիվերպուլ» – «Էվերթոն», 2-0 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 75 (11մ.), 90+7

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա