Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Գոլ խփեցին եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը և հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը:
Առնե Սլոթի թիմը 64 միավորով ամրապնդվեց առաջատարի դիրքում, 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալին»: «Մանչեսթեր Սիթին» 44 միավորով չորրորդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»` 0-2 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 14, Դոմինիկ Սոբոսլայ, 37


