Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Լիվերպուլը» տանը 2-1 հաշվով առավելության հասավ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում։
Մերսիսայդյան ակումբի գոլերը խփեցին վինգերներ Լուիս Դիասն ու Մոհամեդ Սալահը։ Հյուրերը կարողացան պատասխանել միայն Մաթեուս Կունյայի գոլային հարվածով։
Առնե Սլոթի գլխավորած թիմը 60 միավորով շարունակում է առաջին տեղը զբաղեցնել` մոտակա հետապնդող «Արսենալին» գերազանցելով 7 միավորով։ «Վուլվզը» 17-րդն է և ունի 19 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր
«Լիվերպուլ» - «Վուլվերհեմփթոն»` 2-1
Լուիս Դիաս, 15, Մոհամեդ Սալահ, 37 (11մ) - Մաթեուս Կունյա, 67