Logo

«Լիվերպուլը» հաղթեց «Արսենալին» Սոբոսլայի անզուգական գոլի շնորհիվ

21:26 / 31.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Արսենալին»։

Մերսիսայդյան գրանդը հաղթեց 83-րդ րոպեին Դոմինիկ Սոբոսլայի` տուգանայինից խփած անզուգական գոլի շնորհիվ։

Առնե Սլոթի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և 9 միավորով առաջին տեղում է։ «Արսենալը» 6 միավորով երրորդն է։

Հանդիպումը «Ֆասթ Սպորտ» ի ուղիղ եթերում էր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, երրորդ տուր

«Լիվերպուլ» - «Արսենալ»` 1-0

Դոմինիկ Սոբոսլայ, 83

Տեսանյութը դիտելու համար անցեք YouTube տանող հղումով:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ