Logo

«Լիվերպուլը» հաղթանակ կորզեց, «Չելսիի» ոչ-ոքին, «Տոտենհեմի» պարտությունը

19:21 / 13.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։

Մերսիսայդյան գրանդը հաղթանակը կորզեց 89-րդ րոպեին թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկի գոլի շնորհիվ։ 86-րդ րոպեին հյուրերն Էնդրյու Ռոբերտսոնի ինքնագոլից հետո հավասարեցրել էին հաշիվը։

Արնե Սլոթի գլխավորած թիմը 76 միավորով առաջին տեղում է և 13 միավորով առաջ է մոտակա հետապնդող «Արսենալից»։ «Վեսթ Հեմը» 35 միավորով 17-րդն է։

«Չելսին» տնային խաղում ոչ-ոքի գրանցեց «Իփսվիչ Թաունի» հետ` 2-2։

Տանտերերին 79-րդ րոպեին պարտությունից փրկեց Ջեյդոն Սանչոն։ Հյուրերը 31-րդ րոպեից ունեին երկու գնդակի առավելություն։

Լոնդոնյան գրանդը 54 միավորով բարձրացավ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի ուղեգիր տվող 5-րդ տեղ, «Իփսվիչը» 21 միավորով 18-րդն է։

«Տոտենհեմը» մրցակցի դաշտում գոլառատ խաղում 2-4 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։

«Վուլվերհեմփթոնը» 35 միավորով 16-րդն է, «Տոտենհեմը»` 37 միավորով 15-րդը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 32-րդ տուր

«Լիվերպուլ» - «Վեսթ Հեմ»` 2-1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 18, Վիրջիլ վան Դեյկ, 89 - Էնդրյու Ռոբերտսոն, 86 (ինքնագոլ)

«Վուլվերհեմփթոն» - «Տոտենհեմ»` 4-2 (տեսանյութ)

Ռայան Աիթ Նուրի, 2, Ջեդ Սփենս, 38 (ինքնագոլ), Յորգեն Շթրանդ Լարսեն, 64, Մաթեուս Կունյա, 86 - Մատիս Տել, 59, Ռիշարլիսոն, 85

«Չելսի» - «Իփսվիչ Թաուն»` 2-2 (տեսանյութ)

Աքսել Տուանզեբե, 46 (ինքնագոլ), Ջեյդոն Սանչո, 79 - Խուլիո Էնսիսո, 19, Բենջամին Ջոնսոն, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ