Logo

«Լիվերպուլը» գոլառատ խաղում միավորներ կորցրեց

01:25 / 20.02.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Ասթոն Վիլային». կողմերը գոլառատ ոչ-ոքի գրանցեցին` 2-2։

Մերսիսայդյան ակումբին 29-րդ րոպեին առաջ մղեց Մոհամեդ Սալահը, սակայն նախքան ընդմիջում տանտերերը Յուրի Տիլեմանսի ու Օլի Ուոթքինսի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ «Լիվերպուլին» 61-րդ րոպեին պարտությունից փրկեց Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը։

«Լիվերպուլը» 61 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Ասթոն Վիլան» 9-րդն է և ունի 39 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Ասթոն Վիլա» - «Լիվերպուլ»` 2-2 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 38, Օլի Ուոթքինս, 45+3 - Մոհամեդ Սալահ, 29, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 61

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ