«Լիվերպուլն» Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Էնֆիլդում» 0-3 հաշվով «Քրիստալ Փելասին» պարտվելու արդյունքում գրեթե 92 տարվա վաղեմության հակառեկորդ է կրկնել, հաղորդում է Opta-ն։
1934 թվականի փետրվարից հետո առաջին անգամ «Լիվերպուլը» ներքին գավաթային մրցաշարում տանը պարտվել է՝ բաց թողնելով 3 գնդակ և չխփելով գոնե մեկը։
«Լիվերպուլը» բոլոր մրցաշարերում վերջին 7 խաղերից 6-ում պարտություն է կրել:


