Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս գերգոլառատ պայքարում 6-3 հաշվով հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»։
Հյուրերից դուբլ գրանցեցին վինգերներ, կոլումբացի Լուիս Դիասն ու եգիտպոսցի Մոհամեդ Սալահը, մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ, արգենտինացի Ալեքսիս Մաքալիսթերը, հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը։
Սալահը երկու գոլից բացի, կատարեց նաև երկու գոլային փոխանցում։ 32-ամյա ֆուտբոլիստը 15 գոլով գլխավորեց Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուների, 11 արդյունավետ փոխանցումով էլ` լավագույն ասիստենտների ցուցակը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 39 միավորով առաջին տեղում է, «Տոտենհեմը» 11-րդն է և ունի 23 միավոր։
Անգլիայի Պրեմիեր լիգա, 17-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»` 3-6
Ջեյմս Մեդիսոն, 41, Դեյան Կուլուսևսկի, 72, Դոմինիկ Սոլանկե, 83 - Լուիս Դիաս, 23, 85, Ալեքսիս Մաքալիսթեր, 36, Դոմինիկ Սոբոսլայ, 45+1, Մոհամեդ Սալահ, 54, 61