Անգլիական «Լիվերպուլը» ևս կփորձի ամռանը ֆրանսիական «Մարսելից» ձեռք բերել անգլիացի վինգեր Մեյսոն Գրինվուդի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է Fichajes-ը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև կատալոնական «Բարսելոնան», Մյունխենի «Բավարիան» և Թուրինի «Յուվենտուսը»:
«Լիվերպուլը», «Յուվենտուսը» և «Բավարիան» պատրաստ են 75 միլիոն եվրո առաջարկել նրա տրանսֆերի համար: «Բարսայի» համար այս գումարը շատ է, կատալոնական գրանդում հասկանում են, որ դժվար կլինի մրցակցել տրանսֆերի համար:
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, խփել 15 գոլ և կատարել երեք ասիստ:


