«Լիվերպուլն» սկսել է փոխարինող փնտրել ակումբի վինգեր Մոհամեդ Սալահի համար։
Sky Sports-ի փոխանցմամբ` եգիպտոսցի եզրային հարձակվողի հեռանալու դեպքում մերսիսայդյան ակումբը կփորձի ձեռք բերել անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող կամերունցի Բրայան Մբեումոյին («Բրենթֆորդ»), կամ գանացի Անտուան Սեմենյոյին («Բորնմութ»)։
Ըստ աղբյուրի` «Լիվերպուլում» թերահավատորեն են սկսել մոտենալ, որ 32-ամյա Սալահը 2025 թ. հունիսի 30-ին լրացող պայմանագիրը կերկարաձգի։
Մբեումոն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 9 խաղում խփել է 8 գոլ ու լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է միայն գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Սեմենյոն նույնքան խաղում դարձել է 3 գոլի ու 1 ասիստի հեղինակ։