Անգլիական «Լիվերպուլի» հույն պաշտպան Կոստաս Ցիմիկասը երկարաձգել է պայմանագիրը, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը:
27-ամյա խաղացողի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիս:
Հիշեցնենք, որ Ցիմիկասը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 2020-ին: Նա այս ընթացքում անգլիական գրանդի կազմում անցկացրել է 63 հանդիպում և դարձել է 12 գոլային փոխանցման հեղինակ: