«Լիվերպուլը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել կենտրոնական պաշտպան Ջարել Քուանսայի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Անգլիական ակումբը չի հայտնել նոր համաձայնագրի մանրամասները։
21-ամյա ֆուտբոլիստը «Լիվերպուլի» սան է, հիմնական թիմում նորամուտը նշել է 2023 թ. օգոստոսի 27-ին «Նյուքասլի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի արտագնա խաղում (2-1)։ Անգլիացի պաշտպանն ակումբում անցկացրած 35 խաղում խփել է 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը Քուանսայի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։