«Լիվերպուլն» ու թիմի ձախեզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը նոր պայմանագիր են կնքել՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
«Երջանիկ եմ այստեղ: Ցանկանում եմ՝ հնարավորին չափ երկար մնալ ակումբում: Այստեղ ուրախ է ինձ ու իմ ընտանիքի համար»,- ասել է Ռոբերտսոնը:
Վերջերս «Լիվերպուլը» նոր պայմանագրեր է կնքել նաև Ալեքսանդր-Առնոլդի, Ֆաբինյոյի, Ալիսոն Բեկերի ու Վիրջիլ վան Դեյկի հետ:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 մլն եվրո:

