Logo

«Լիվերպուլը» երկարացրեց հաղթական շարքը

11:04 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Լիվերպուլը» Քոդի Գակպոյի, Դոմինիկ Սոբոսլայի և Դիոգու Ժոտայի գոլերի շնորհիվ 3-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Լեսթերի» նկատմամբ և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Այս հաղթանակի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը հաղթական շարքը հասցրեց յոթի։ Միայն ԱՊԼ-ի առաջին տուրում «Լիվերպուլը» չի հաղթել՝ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղալով «Չելսիի» հետ։ Հաջորդած խաղերում Կլոպի թիմը առավելության է հասել «Բորնմութի», «Նյուքասլի», «Ասթոն Վիլայի», «Վուլվերհեմփթոնի», ավստրիական ԼԱՍԿ-ի, «Վեսթ Հեմի» և «Լեսթերի» նկատմամբ։

Մերսիսայդցիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն սեպտեմբերի 30-ին՝ արտագնա հանդիպում անցկացնելով «Տոտենհեմի» հետ։ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» 6 խաղից հետո վաստակած 16 միավորով երկրորդ տեղում է։ Առաջատարը 18 միավոր վաստակած «Մանչեսթեր Սիթին» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա