Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական մարզադաշտում գոլառատ և դիտարժան խաղում 4-2 հաշվով առավելության հասավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ։
Մինչև 72-րդ րոպեն տանտերերը հաղթում էին 4-0 հաշվով, սակայն «Տոտենհեմը» երկու գոլ հետ բերեց։
Յուրգեն Կլոպի թիմի գոլերը խփեցին եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը, հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն ու անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։ «Տոտենհեմից» աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնն ու հարավկորեացի վինգեր Հյոն Մին Սոնը։
«Լիվերպուլը» վաստակեց 78 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը, լոնդոնյան ակումբը 60 միավորով 5-րդ տեղում է։
Պրեմիեր լիգա, 36-րդ տուր
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»` 4-2
Մոհամեդ Սալահ, 16, Էնդրյու Ռոբերտսոն, 45, Կոդի Գակպո, 50, Հարվի Էլիոթ, 59 - Ռիշարլիսոն, 72, Հյոն Մին Սոն, 77