Logo

«Լիվերպուլը» չի կարող թույլ տալ, որ Սալահը միանա Եգիպտոսի հավաքականին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 23.08.2021ՍՊՈՐՏ
Լիվերպուլը չի կարող թույլ տալ որ Սալահը միանա Եգիպտոսի հավաքականին - «Լիվերպուլը» չի կարող թույլ տալ, որ Սալահը միանա Եգիպտոսի հավաքականին

Եգիպտոսի հավաքականի ու «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը չի կարող միանալ ազգային ընտրանուն ու մասնակցել ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք առաջիկա խաղերին:

Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիան հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Լիվերպուլից» նամակ է ստացել, որում նշված է, որ ակումբը չի կարող թույլ տալ Սալահին միանալ ազգային հավաքականին:

Պատճառն այն է, որ թույլտվություն ստանալու դեպքում Սալահը, կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված, պետք է տասնօրյա կարանտին անցնի:

Եգիպտոսի հավաքականը սեպտեմբերի 2-ին, 5-ին ու 9-ին հանդիպումներ կանցկացնի համապատասխանաբար Անգոլայի, Գաբոնի ու Լիբիայի հավաքականների հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ