Անգլիական «Լիվերպուլը» հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր է ապահովել:
Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված խաղում 0-2 հաշվով պարտվեց «Չելսիին»: Մերսիսայդյան ակումբն արդեն 4-րդ տեղից չի կարող իջնել:
Անգե Պոստեկողլուի գլխավորած «Տոտենհեմը» 34 խաղից հետո վաստակել է 60 միավոր և 5-րդ տեղում է, չորրորդ տեղում ընթացող «Ասթոն Վիլան» էլ 35 խաղում հավաքել է 67 միավոր։ Առաջատար «Արսենալը» և երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» ևս ապահովել են Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգային 32-ի փոխարեն կմասնակցեն 36 թիմեր, իսկ խմբային փուլի փոխարեն թիմերը 8 հանդիպում կանցկացնեն տարբեր մրցակիցների հետ: