Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մարտական ոչ-ոքի խաղաց «Բրայթոնի» հետ՝ 2-2։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 17 միավոր և հավասարվեց լավագույն եռյակը եզրափակող «Արսենալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
2-2 հաշիվը գրանցվեց նաև «Վեսթ Հեմ» - «Նյուքասլ» խաղում։ «Նյուքասլի» կազմում երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում 2 գոլ խփեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը։
Անգլիայի առաջնություն, 8-րդ տուր
«Բրայթոն» - «Լիվերպուլ»՝ 2-2
Սիմոն Ադինգա, 20, Լյուիս Դանկ, 78 – Մոհամեդ Սալահ, 40, 45+1
«Վեսթ Հեմ» - «Նյուքասլ»՝ 2-2
Տոմաշ Սոուչեկ, 8, Մոհամեդ Կադուս, 89 – Ալեքսանդր Իսակ, 57, 62
«Վուլվերհեմփթոն» - «Ասթոն Վիլա»՝ 1-1
Հվան Հի-Չան, 53 – Պաու Տորես, 55
Հեռացում՝ Մարիո Լեմինա («Վուլվերհեմփթոն»), 90+4