Logo

«Լիվերպուլը» 7 գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը (տեսանյութ)

22:20 / 05.03.2023Վիդեո
Լիվերպուլ-Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տանը գերխոշոր՝ 7-0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 7 գոլերից 6-ը խփեց երկրորդ խաղակեսում։

Դուբլ գրանցեցին նիդերլանդցի հարձակվող Կոդի Գակպոն, ուրուգվայցի ռմբարկու Դարվին Նունյեսը և եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը: Խաղավերջում գոլով աչքի ընկավ նաև բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն:

25 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է, «Լիվերպուլն» ունի 42 միավոր ու 5-րդ տեղում է: Առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է, որը 26 խաղում վաստակել է 63 միավոր:

Անգլիայի առաջնություն, 26-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 7-0

Կոդի Գակպո, 43, 50, Դարվին Նունյես, 47, 75, Մոհամեդ Սալահ, 66, 83, Ռոբերտո Ֆիրմինո, 88


«Նոթինգհեմ Ֆորեստ» - «Էվերթոն»՝ 2-2 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ