Logo

«Լիվերպուլը» 5 գոլ խփեց և հաղթեց խոշոր հաշվով

23:16 / 29.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում 5-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։

Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ խփեցին վինգերներ, կոլումբացի Լուիս Դիասը, եգիպտոսցի Մոհամեդ Սալահը, հարձակվողներ, նիդերլանդցի Կոդի Գակպոն, պորտուգալացի Դիոգու Ժոտան, անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։

Սալահը նաև երկու գոլային փոխանցում կատարեց։ 32-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում դարձել է 17 գոլի ու 13 ասիստի հեղինակ։

«Լիվերպուլը» 45 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Վեսթ Հեմը» 13-րդն է և ունի 23 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»` 0-5 

Լուիս Դիաս, 30, Կոդի Գակպո, 40, Մոհամեդ Սալահ, 44, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 54, Դիոգու Ժոտա, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա