Logo

«Լիվերպուլը» 2026թ. սկսեց ոչ-ոքիով

23:44 / 01.01.2026Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» 2026 թվականը սկսեց «Լիդսի» դեմ տնային խաղում գոլազուրկ ոչ-ոքիով:

Առնե Սլոթի թիմի՝ մրցակցի դարպասը գրավելու 19 փորձերից և ոչ մեկն արդյունավետ չէր. մերսիսայդյան ակումբը չկարողացավ իրացնել 1,95 xG-ն:

Զուգահեռ ընթացած լոնդոնյան դերբիում «Քրիստալ Փելասն» ու «Ֆուլհեմը» նույնպես հաղթողին չպարզեցին. արձանագրվեց 1-1 հաշիվը: 

«Լիվերպուլը» 33 միավորով 4-րդ տեղում է, «Լիդսը» 21 միավորով 16-րդն է, «Քրիստալ Փելասն» ու «Ֆուլհեմը» վաստակել են 27-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 9-րդ ու 10-րդ տեղերը:

Ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն «Սանդեռլենդ» - «Մանչեսթեր Սիթի» և «Բրենթֆորդ» - «Տոտենհեմ» հանդիպումները, որոնք կցուցադրվեն համապատասխանաբար Fast Sports և Fast Sports 1 հեռուստաալիքների ուղիղ եթերում: Խաղերը կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Անգլիայի Պրեմիեր լիգա, 19-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լիդս»՝ 0-0

«Քրիստալ Փելաս» - «Ֆուլհեմ»՝ 1-1

Ժան-Ֆիլիպ Մատետա, 39 - Թոմ Քերնի, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ