Անգլիական «Լիվերպուլում» վստահ են, որ անհաջող արդյունքների գլխավոր պատճառը նորեկների անգլերեն լեզվին չտիրապետելն է:
Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի հաղորդմամբ՝ ակումբում քննարկում են այն հարցը, որ խաղերի ընթացքում ֆուտբոլիստները շատ քիչ են շփվում միմյանց հետ:
Որոշ ֆուտբոլիստներ գրեթե չեն տիրապետում անգլերենին, ինչի պատճառով հաղորդակցման խնդիր է առաջանում: Դա հատկապես երևում է սթրեսային իրավիճակներում:
«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 12 տուրից հետո 16 միավորով 9-րդ տեղում է: