Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլն» 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ:
Հյուրերի կազմում առաջին խաղակեսում դուբլ ձևակերպեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը: Լոնդոնյան ակումբի գոլը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը:
«Տոտենհեմը» 14 խաղում վաստակած 26 միավորով չորրորդ տեղում է, «Լիվերպուլն» անցկացրել է 13 հանդիպում ու 19 միավորով 8-րդն է:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 15-րդ տուր
«Տոտենհեմ» - «Լիվերպուլ»՝ 1-2 (տեսանյութ)
Հարի Քեյն, 70 - Մոհամեդ Սալահ, 11, 40