Logo

«Լիվերպուլն» ուժեղ էր «Չելսիից»

21:35 / 20.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»։

Առաջին խաղակեսում Արնե Սլոթի գլխավորած թիմից 29-րդ րոպեին հաշիվը բացեց եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահը, որը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

48-րդ րոպեին նիգերացի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը խփեց «Չելսիի» պատասխան գնդակը, սակայն արդեն 51-րդ րոպեին մերսիսայդյան ակումբն անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսի գոլի շնորհիվ կրկին առաջ անցավ հաշվի մեջ։

Տանտերերի երկրորդ գոլի դրվագում տպավորիչ ասիստ կատարեց Սալահը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու ակումբներն էլ կարող էին աչքի ընկնել, սակայն դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին։

«Լիվերպուլը» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Չելսին» 6-րդ տեղում է և ունի 14 միավոր։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 8-րդ տուր

«Լիվերպուլ» - «Չելսի»` 2-1 

Մոհամեդ Սալահ, 29, Կյորտիս Ջոնս, 51 - Նիկոլաս Ջեքսոն, 48

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ