Logo

«Լիվերպուլն» ուժեղ էր «Արսենալից», «Միլանը»՝ «Ռեալից», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» հաղթել են

10:00 / 01.08.2024Ֆուտբոլ
null

Եվրոպական առաջատարներ ակումբները հերթական ընկերական հանդիպումներն են անցկացրել ԱՄՆ-ում: 

Մադրիդի «Ռեալն» ամերիկյան շրջագայության առաջին խաղում 0-1 հաշվով պարտվել է իտալական «Միլանին», որը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ: Հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփել է նիգերիացի հարձակվող Սամուել Չուկվեզեն։

«Լիվերպուլն» անգլիական դիմակայությունում 2-1 հաշվով ուժեղ է գտնվել «Արսենալից»։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում։

Օրվա ամենագոլառատ խաղը կայացել է Սան Դիեգոյում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով պարտության է մատնել իսպանական «Բետիսին»՝ երեք գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։

Լոնդոնի «Չելսին» էլ 3 անպատասխան գնդակ է ուղարկել մեքսիկական «Կլուբ Ամերիկայի» դարպասը՝ տանելով առաջին հաղթանակն իտալացի Էնցո Մարեսկայի գլխավորությամբ: 

Ընկերական հանդիպումներ

«Լիվերպուլ»  - «Արսենալ»՝ 2-1

Մոհամեդ Սալահ, 13, Ֆաբիո Կարվալյո 34, - Կայ Հավերց, 40

«Միլան»  - «Ռեալ Մադրիդ»՝ 1-0

Սամուել Չուկվեզե, 55

«Մանչեսթեր Յունայթեդ»  - «Ռեալ Բետիս»՝ 3-2

Մարկուս Ռեշֆորդ, 18, Ամադ Դիալո, 24, Կազեմիրո, 31 - Իկեր Լոսադա, 15, Դիեգո Լյորենտե, 61

«Չելսի»  - «Կլուբ Ամերիկա»՝ 3-0

Քրիստոֆեր Նկունկու, 2, Մարկ Գիու, 21, Նոնի Մադուեկե, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ