Logo

«Լիվերպուլն» ու Սալահը բանակցում են

23:53 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլն» ու ակումբի վինգեր Մոհամեդ Սալահը պայմանագրի երկարաձգման հարցում բանակցում են, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Չնայած կողմերը դեռ համաձայնության չեն հասել, մերսիսայդյան գրանդը լավատեսորեն է տրամադրված, որ եգիպտոսցի ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին չի հեռանա ակումբից։

32-ամյա եզրային հարձակվողի հետ «Լիվերպուլի» համաձայնագիրն ավարտվում է 2025թ. հուլիսի 1-ին։

Սալահն ընթացիկ մրցաշրջանի 42 խաղում 32 գոլ է խփել, կատարել 22 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ