Անգլիական «Լիվերպուլը» համաձայնության է եկել «Բորնմութի» եզրային պաշտպան Միլոշ Կերկեզի տրանսֆերի հարցում, հայտնում է Դեյվիդ Օրնշտեյնը:
Հունգարացի ֆուտբոլիստի ու Անգլիայի չեմպիոնի միջև պայմանագրի դրույթներն ամբողջությամբ համաձայնեցված են։ Գործարքի համար մերսիսայդցիները կվճարեն 40 միլիոն եվրո:
21-ամյա ֆուտբոլիստը հաջորդ շաբաթ բուժզննում կանցնի և 5 տարվա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլի» հետ:


