Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» 1-1 հաշվով ավարտեց «Լիվերպուլի» դեմ տնային խաղը:
18-րդ րոպեին եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի նրբանկատ փոխանցումից հետո հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց կոլումբացի վինգեր Լուիս Դիասը: 29-րդ րոպեին Սալահը երկրորդ գնդակն ուղարկեց «Չելսիի» դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
37-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց լոնդոնյան ակումբի կազմում պաշտոնական նորամուտը նշող ֆրանսիացի պաշտպան Աքսել Դիսասին: Երկու րոպե անց դարպասը գրավեց նաև «Չելսիի» անգլիացի պաշտպան Բեն Չիլուելը, սակայն արձանագրվեց խաղից դուրս վիճակ:
Անգլիայի առաջնություն, 1-ին տուր
«Չելսի» - «Լիվերպուլ»՝ 1-1
Աքսել Դիսասի, 37 - Լուիս Դիաս, 18


