«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում հյուրընկալեց «Ֆուլհեմին» և անհավատալի հաղթանակի հասավ 4-3 հաշվով:
Առաջին խաղակեսում արձանագրվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2-2: 80-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ, իսկ 87-րդ և 88-րդ րոպեներին մերսիսայդյան ակումբը երկու գոլ խփեց ու հաղթանակի հասավ:
«Չելսին» տնային խաղում 3-2 հաշվով հաղթեց «Բրայթոնին»: Առաջին կեսի վերջնամասում լոնդոնցիները մնացին 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց անգլիացի Քոնոր Գալահերը:
«Ասթոն Վիլան» արտագնա խաղում ոչ-ոքի կորզեց «Բորնմութից»: Գոլով ու գոլային փոխանցումով աչքի ընկավ բիրմինգհեմյան ակումբի հարձակման առաջատար Օլի Ուոթկինսը:
ԱՊԼ, 14-րդ տուր
«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»՝ 4-3 (տեսանյութ)
Բերնդ Լենո (ինքնագոլ), 20, Ալեքսիս Մաքալիստեր, 38, Վատարու Էնդո, 87, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 88 - Հարի Ուիլսոն, 24, Կենի Տետե, 45+3, Բոբի Ռիդ, 80
«Չելսի» - «Բրայթոն»՝ 3-2 (տեսանյութ)
Էնցո Ֆերնանդես, 17, 65 (11մ), Լևի Քոլվիլ, 21 - Ֆակունդո Բուոնանոտե, 43, Ժոաո Պեդրո, 90+2
Հեռացում՝ Քոնոր Գալահեր («Չելսի»), 45
«Բորնմութ» - «Ասթոն Վիլա»՝ 2-2 (տեսանյութ)
Անտուան Սեմենյո, 10, Դոմինիկ Սոլանկե, 52 - Լեոն Բեյլի, 20, Օլի Ուոթկինս, 90