Logo

«Լիվերպուլի» պաշտպանը որոշել է կարիերան շարունակել «Ռեալում»

12:12 / 17.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ռամոն Ալվարես դե Մոնը:

26-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է ընթացիկ մրցաշրջանից հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Չի բացառվում, որ Անգլիայի հավաքականի եզրայինը «Արքայական ակումբ» տեղափոխվի արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, հիմնական թիմում հանդես է գալիս 2016 թվականից: Նա մերսիսայդցիների հետ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, նվաճել է Անգլիական լիգայի ու Չեմպիոնների լիգայի գավաթները, ինչպես նաև դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ