Logo

«Լիվերպուլի» նախկին հարձակվողը տեղափոխվել է «Բորդո»

16:57 / 18.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» նախկին հարձակվող Էնդի Քերոլը կարիերան կշարունակի ֆրանսիական «Բորդոյում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա ֆուտբոլիստն կարիերան անցկացրել է հայրենիքում, իսկ 2023-ին տեղափոխվել էր Ֆրանսիա՝ համալրելով «Ամյենի» կազմը:

Հիշեցնենք, որ Քերոլը ժամանակին հանդես է եկել նաև «Վեսթ Հեմում», «Նյուքասլում», «Ռեդինգում», «Վեսթ Բրոմվիչում» և «Պրեստոնում:

Ազգային թիմի կազմում Քերոլը 9 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ