Logo

«Լիվերպուլի» մի շարք առաջատարներ բաց կթողնեն ՊՍՎ-ի դեմ խաղը

22:30 / 28.01.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում ՊՍՎ-ի դեմ արտագնա հանդիպման հայտացուցակը։

Մերսիսայդյան ակումբից հանդիպումը բաց կթողնեն մի շարք առաջատար ֆուտբոլիստներ` դարպասապահ Ալիսոն Բեկերը, պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը, Իբրահիմա Կոնատեն, կիսապաշտպաններ Ռայան Գրավենբերխը, Դոմինիկ Սոբոսլայը, Ալեքսիս Մաքալիսթերը, Կյորտիս Ջոնսը, վինգերներ Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը և հարձակվող Դիոգու Ժոտան։

Ակումբը մրցավայր է մեկնել հետևյալ ֆուտբոլիստներով.

Դարպասապահներ՝ Վիտեսզլավ Յարոշ, Քուիմին Կելեհեր, Հարվի Դևիս։

Պաշտպաններ՝ Կոստաս Ցիմիկաս, Էնդրյու Ռոբերտսոն, Իսահակ Մաբայա, Ամարա Նալո, Ջեյմս Նորիս, Ջարել Քուանսա, Քոնոր Բրեդլի։

Կիսապաշտպաններ՝ Վատարու Էնդո, Ֆեդերիկո Կիեզա, Հարվի Էլիոթ, Տրենտ Կոնե-Դոհերթի, Ջեյմս Մաքոնել, Քիրան Մորիսոն, Թայլեր Մորթոն, Թրեյ Նյոնի։

Հարձակվողներ՝ Դարվին Նունյես, Կոդի Գակպո, Ջեյդեն Դանս։

«Լիվերպուլը» 21 միավորով Լիգայի փուլի առաջատարն է և ապահովել է տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում։

ՊՍՎ - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունվարի 29-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի կեսգիշերին և կհեռարձակվի Fast TV հավելվածում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ