Անգլիական «Լիվերպուլի» մարզչական շտաբի ներկայացուցիչ Ջոն Հեյտինգան հնարավոր է գլխավորի «Վեսթ Բրոմվիչը», հայտնում է Football Insider-ը:
41-ամյա մասնագետը մարզչական կարիերան սկսել է 2017-ին: Ավելի վաղ նա աշխատել է Ամստերդամի «Այաքսի» երիտասարդական թիմերում, իսկ «Վեսթ Հեմում» եղել է Դևիդ Մոյեսի օգնականը:
Հիշեցնենք, որ Հեյտինգան ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել Մադրիդի «Աթլետիկոյում», Ամստերդամի «Այաքսում», անգլիական «Էվերթոնում», «Ֆուլհեմում» և գերմանական «Հերտայում»: