Logo

«Լիվերպուլի» խաղին հաճախելիության ռեկորդ է սահմանվել

10:48 / 26.01.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Լիվերպուլ» - «Իփսվիչ Թաուն» խաղին (4-1) «Էնֆիլդ» ստադիոնում ներկա է եղել 60 հազար 420 երկրպագու, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սա «Լիվերպուլի» համար Պրեմիեր լիգայի տնային խաղերում հաճախելիության ռեկորդ է: Եթե հաշվի առնենք բոլոր մրցաշարերը, «Լիվերպուլի» տնային խաղին հաճախելիության ռեկորդը գրանցվել է Անգլիայի գավաթի 1951/52 մրցաշրջանի 5-րդ փուլի՝ «Վուլվերհեմփթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, երբ հանդիպմանը ներկա է եղել 61 հազար 905 երկրպագու:

Առնե Սլոթի գլխավորած «Լիվերպուլը» 53 միավորով մնում է Պրեմիեր լիգայի առաջատարը, երկրորդ տեղում գտնվող և մեկ խաղ ավելի անցկացրած «Արսենալին» գերազանցում է 6 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ