Բրազիլացի դարպասապահ Ալիսոնը ճանաչվել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երկրպագուների քվեարկության արդյունքներով Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահն առաջ է անցել եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահից ու անգլիացի կիսապաշտպան Հարվի էլիոթից:
Հոկտեմբերին Ալիսոնը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 10 խաղ, որոնցում է բաց է թողել նույնքան գոլ:
Հիշեցնենք, որ 30-ամյա դարպասապահը անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2018 թվականից:
“The feeling is always good when you get prizes, but I will always try to do my best for the team and for you, the supporters, and for this club.”@Alissonbecker on winning the @StanChart Player of the Month award 🗣️
— Liverpool FC (@LFC) November 4, 2022