Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոթը շարքից դուրս է մնացել: 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի երիտասարդական հավաքականի մարզման ժամանակ, գրում է The Times-ը:
Էլիոթը ոտքի ոսկորի կոտրվածք է ստացել և բաց կթողնի 2 ամիս:
Նոր մրցաշրջանում կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում ընդամենը 7 րոպե է խաղացել: