Logo

«Լիվերպուլի» ևս մեկ նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Ջերարդի «Ալ Իթիֆակ»

12:15 / 03.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ալ Իթիֆակը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը գնել է Ջորջինյո Վեյնալդումի տրանսֆերը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ նիդերլանդցի կիսապաշտպանի տեղափոխության համար ֆրանսիական ՊՍԺ-ն ստանալու է 8 միլիոն եվրո: 32-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր է ստորագրել:

Վեյնալդումը 2021-ին էր անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել ՊՍԺ: Նախորդ մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրել էր իտալական «Ռոմայում»:

Ամռանը «Ալ Իթիֆակը» գլխավորել էր «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը: Նրա ցանկությամբ ակումբը ձեռք է բերել «Մերսիսայդցիների» ավագ Ջորդան Հենդերսոնին:

Արաբական թիմում է խաղում նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Վիտինյոն, ինչպես նաև «Լիոնի» ու «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Մուսա Դեմբելեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ