Logo

«Լիվերպուլի» և «Տոտենհեմի» հաղթանակները, «Նյուքասլի» պարտությունը

19:53 / 21.09.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում կայացան մի քանի հանդիպումներ:

«Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունեց «Բորնմուտին» և հաղթեց 3-0 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում, երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ կոլումբացի վինգեր Լուիս Դիասը, մեկ անգամ էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը:

Լոնդոնի «Տոտենհեմը» տնային խաղում 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ: Առաջին րոպեին գոլ բաց թողնելուց հետո «Տոտենհեմը» երեք անգամ գրավեց մրցակցի դարպասը, աչքի ընկան Ուելսի հավաքականի վինգեր Բրենան Ջոնսոնը, անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն և նրա հայրենակից, կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը:

«Նյուքասլն» էլ հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց «Ֆուլհեմին»:

Արնե Սլոթի գլխավորած «Լիվերպուլը» 12 միավորով հավասարվեց առաջատար և գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Նյուքասլը» 10 միավորով 5-րդն է, «Ֆուլհեմը»` 8 միավորով 9-րդը, «Տոտենհեմը»` 7 միավորով 10-րդը:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 5-րդ տուր

«Լիվերպուլ» - «Բորնմուտ»` 3-0 

Լուիս Դիաս, 26, 28, Դարվին Նունյես, 37

«Տոտենհեմ» - «Բրենթֆորդ»` 3-1 

Դոմինիկ Սոլանկե, 8, Բրենան Ջոնսոն, 28, Ջեյմս Մեդիսոն, 85 - Բրայան Մբեումո, 1

«Ֆուլհեմ» - «Նյուքասլ»` 3-1 

Ռաուլ Խիմենես, 5, Էմիլ Սմիթ-Ռոու, 22, Ռիս Նելսոն, 90+2 - Հարվի Բարնս, 46

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ