Logo

«Լիվերպուլի» և «Արսենալի» տնային ոչ-ոքիները

21:04 / 14.12.2024Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը 2-2 հաշիվը գրանցեց Լոնդոնը ներկայացնող «Ֆուլհեմի» դեմ խաղում:

Հոլանդացի Արնե Սլոթի գլխավորած թիմը 17-րդ րոպեից մնաց 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը: Այս հանգամանքը չխանգարեց «Լիվերպուլին» երկու անգամ հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձան հարձակվողներ, հոլանդացի Քոդի Գակպոն և պորտուգալացի Դիոգու Ժոտան:

«Արսենալն» էլ Լոնդոնում ընդունեց «Էվերթոնին», այս խաղում գոլեր չգրանցվեցին` 0-0:

«Լիվերպուլը» 15 խաղից հետո 36 միավորով մնաց աառաջին տեղում, 5 միավորով է գերազանցում նույնքան մրցավեճ անցկացրած Լոնդոնի «Չելսիին»: «Արսենալը» 16 հանդիպումից հետո 30 միավորով երրորդն է:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ֆուլհեմ»` 2-2 (տեսանյութ)

Քոդի Գակպո, 47, Դիոգու Ժոտա, 86 - Անդրեաս Պերեյրա, 11, Ռոդրիգո Մունյիս, 76

Հեռացում` Էնդրյու Ռոբերտսոն, 17 («Լիվերպուլ»)

«Արսենալ» - «Էվերթոն»` 0-0 (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա