Անգլիայի Պրեմիեր լիգայում մեկնարկեց 23-րդ տուրը: Առաջատար «Լիվերպուլը» տանը 4-1 հաշվով ջախջախեց հետնապահներից «Իփսվիչ Թաունին»: Դուբլ գրանցեց նիդերլանդցի հարձակվող Քոդի Գակպոն, մեկական գոլ էլ խփեցին եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը և հունգարացի կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը:
Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»: Խաղի միակ գոլը խփեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին:
Նույն հաշվով հաղթեց նաև Դևիդ Մոյեսի գլխավորած «Էվերթոնը», որը հյուրընկալվելիս ուժեղ էր «Բրայթոնից»:
«Նոթինգհեմ Ֆորեսթն» էլ հյուրընկալվելիս 0-5 հաշվով պարտվեց «Բորնմութին», որի կազմում հեթ-տրիկ գրանցեց Բուրկինա Ֆասոն ներկայացնող կիսապաշտպան Դանգո Ուատարան:
Առնե Սլոթի գլխավորած «Լիվերպուլը» 53 միավորով մնում է առաջատարը, երկրորդ տեղում գտնվող և մեկ խաղ ավելի անցկացրած «Արսենալին» գերազանցում է 6 միավորով, «Նոթինգհեմը» 44 միավորով երրորդն է, «Բորնմութը»` 40 միավորով 6-րդը, «Էվերթոնը»` 23 միավորով 16-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր
«Լիվերպուլ» - «Իփսվիչ Թաուն»` 4-1 (տեսանյութ)
Դոմոնիկ Սոբոսլայ, 11, Մոհամեդ Սալահ, 35, Քոդի Գակպո, 44, 66 - Յակոբ Գրեվես, 90
«Վուլվերհեմփթոն» - «Արսենալ»` 0-1 (տեսանյութ)
Ռիկարդո Կալաֆիորի, 74
Հեռացում` Ժոաու Գոմեշ, 70 («Վուլվերհեմփթոն»), Մայլես Լևիս-Սքելի, 43 («Արսենալ»)
«Բորնմութ» - «Նոթինգհեմ Ֆորեսթ»` 5-0 (տեսանյութ)
Ջասթին Կլյուվերտ, 9, Դանգո Ուաատարա, 55, 61, 87, Անտուան Սեմենյո, 90+1
«Բրայթոն» - «Էվերթոն»` 0-1 (տեսանյութ)
Իլիման Նդիայե, 42 (11մ)
Անգլիայի Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOS, Android):


