«Լիվերպուլի» երկրպագուները թիմի տնային «Էնֆիլդ» ստադիոնի մոտ հարգանքի տուրք են մատուցել ավտովթարի զոհ դարձած Դիոգու Ժոտային, հայտնում է Daily Mail-ը:
Որպես հարգանքի տուրք Ժոտային՝ «Էնֆիլդում» կիսով չափ բարձրացվել է «Լիվերպուլի» դրոշը:
28-ամյա ֆուտբոլիստը մահացել է հուլիսի 3-ի վաղ առավոտյան իսպանական Սամորա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից: Այնտեղ Ժոտան անցկացնում էր իր հանգիստը: Դեպքը տեղի է ունեցել A-52 մայրուղու 65-րդ կիլոմետրում՝ Պալասիոս դե Սանաբրիա համայնքի մոտակայքում:
Պորտուգալացի ֆուտբոլիստի հետ ավտոմեքենայում եղել է նաև նրա 26-ամյա եղբայրը, որը նույնպես մահացել է:
Կարդացեք նաև՝
- Յուրգեն Կլոպի հրաժեշտի նամակը Դիոգու Ժոտային
- «Ուիմբլդոնը» կմեղմի դրես կոդը, որ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեն Ժոտային
- «Տխուր օր է ֆուտբոլի, ազգային ու միջազգային սպորտի համար». Պորտուգալիայի վարչապետ
- Ռոնալդուն հուզիչ գրառում է կատարել Ժոտայի մահվան կապակցությամբ
- Marca-ն մանրամասներ է հաղորդել Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան դեպքից
- «Լիվերպուլի» հայտարարությունը Դիոգու Ժոտայի ողբերգական մահվան վերաբերյալ
- «Հարգված թիմակիցների ու մրցակիցների կողմից, վարակիչ ուրախությամբ». Պորտուգալիայի ՖՖ-ի հայտարարությունը


